Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է, որ համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են համատեղ հայտարարության շուրջ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ️Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ցույց են տվել ապագայի շուրջ բանակցելու կարողություն:
«️ՌԴ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը ձեռք բերվի️»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկխոսությունը շարունակելու և այս տարածաշրջանում հակամարտությունը վերջ տալու համար։